Ծանրամարտի Մ23 ԵԱ․ Սամվել Մարտիրոսյանը բրոնզե մեդալ է նվաճել – armeniatoday.am

Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող ծանրամարտի երիտասարդների առաջնության 70 կգ քաշային կարգում Հայաստանի ընտրանու ներկայացուցիչ Սամվել Մարտիրոսյանը բրոնզե մեդալ է նվաճել, հայտնել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան։

Նա երկամարտի գրանցել է 296 կգ արդյունք։ Մարտիրոսյանը պոկում վարժության ժամանակ գլխավերևում պահել է 134 կգ ու 139 կգ: Այս վարժությունում նա դարձել է ոսկե մեդալակիր: Հրում վարժությունում Մարտիրոսյանը բարձրացրել է 157 կգ:

Leave a Comment