Tourism Regional Forum 2026-ը՝ զբոսաշրջային գրավչությունները բացահայտելու «բանաձև»

Դիլիջանը դարձել էր միջազգային քննարկումների կիզակետ։ Այստեղ կայացել է Tourism Regional Forum 2026-ը, որը միավորել էր ոլորտի առաջատարներին՝ բացահայտելու հաջողված զբոսաշրջային ուղղությունների բանաձևը։ Ինչպե՞ս գրավել զբոսաշրջիկին, ինչպե՞ս խթանել ներդրումները և ինչո՞ւ են բարեկեցությունն ու երկարակեցությունը դառնում ժամանակակից տուրիզմի գլխավոր միտումը. ահա այն առանցքային հարցերը, որոնց շուրջ ծավալվել են ֆորումի քննարկումները։

Ի՞նչն է մի ուղղություն դարձնում այնպիսի վայր, ուր մարդիկ ուզում են անվերջ վերադառնալ և ներդրումներ անել։ Այս առանցքային հարցի պատասխանն էին փնտրում Դիլիջանում միավորված տարբեր ոլորտների մասնագետները։ Հոկտեմբերի 9–11-ը կայացած Tourism Regional Forum 2026-ը (TRF 2026) զբոսաշրջային տարածաշրջանային ֆորումը ամփոփեց հյուրընկալության, զբոսաշրջության, մշակույթի և համայնքային կյանքի զարգացման միջազգային ու տեղական փորձը։ Այս տարի ֆորումն առաջին անգամ առանձնահատուկ ուշադրություն դարձրեց նաև երկարակեցության և բարեկեցության թեմային:

Festival Ibiza  Փառատոնի Conciertos-ի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, գերմանացի հայտնի ջութակահար Լինուս Ռոտը (Linus Roth) պատմեց, որ ինքը Հայաստանում առաջին անգամ է, բայց ունի շատ հայ երաժիշտ  ընկերներ, ծանոթ է մշակույթին և շատ էր  ուզում անձամբ գալ ու տեսնել Հայաստանը:

«Կարծում եմ՝ հրաշալի միտք է մշակույթը կապել զբոսաշրջության հետ: Այս պարագայում կուզենամ նշել, որ երաժշտությունը մշակույթի ամենասերտ մասն է, որը կապակցում ու միավորում է մարդկանց միմյանց հետ։ Եվ բացի հրաշալի ուտելիքից, ջրից ու մաքուր օդից, հենց մշակույթն ու երաժշտությունն են, որ իրականում կապում են մարդկանց»։

Green Rock-ի գործադիր տնօրեն Կատերինա Դանեկինայի խոսքով՝ շատ կարևոր է, որ Դիլիջանը դառնա առանցքային վայր ոչ միայն զբոսաշրջիկների, այլև բիզնես համայնքի և ինդուստրիայի առաջնորդների համար, որտեղ ձևավորվում են նոր գիտելիքներ ու քննարկվում նոր միտումները։

«Այս տարի միջոցառման թեման տարածաշրջանի զարգացումն է։ Մեզ համար շատ կարևոր է, որ Դիլիջանը զարգանա կայուն, հաստատուն կերպով և երկարաժամկետ շահավետ օգուտ բերի իր ռեզիդենտներին: Այդ պատճառով մենք հավաքել ենք փորձագետների, որոնք զբաղվում են տարածաշրջանների զարգացմամբ, ձևավորում են ապագայի միտումները, և նրանց հետ միասին մենք քննարկում ենք, թե ուր պետք է շարժվենք առաջ: Ֆորումի նպատակն է համաշխարհային լավագույն պրակտիկաները բերել Դիլիջան, որպեսզի մենք ոչ միայն հետ մնանք համաշխարհային ինդուստրիայից, այլև ինքներս թելադրենք տրենդները, որպեսզի այդ գիտելիքները գան մեր քաղաք և մենք միասին հաջողությամբ աշխատենք դրանց ուղղությամբ։»

Անդրադառնալով երկարակեցության հարցին՝ Սենթ Մորիցի երկարակեցության ֆորումի հիմնադիր St. Moritz Longevity Forum-ի հիմնադիր Քրիստինա Միշելն ընդգծեց,  «Սենթ Մորիցի երկարակեցության ֆորումի » որ երկարակեցությունն այսօր շատ է կարևորվում ամբողջ աշխարհում, և սա միայն առողջությանը չի վերաբերվում, այլ ընդհանրապես մարդու ապրելակերպին, սոցիալական մոտեցումներին, աշխատանքի ու հանգստի բալանսին։

«Այս գլոբալ միտումը զարգացավ կովիդի ժամանակ, երբ մարդիկ սկսեցին մտածել՝ ինչպես անել, որ կյանքն ավելի երկարի, ինչպես ամրացնել իմունիտետը, ունենալ ավելի որակյալ կյանք և պայքարել արտաքին ազդակների դեմ։ Այդ ժամանակ այս կոնցեպտը սկսեց լայնորեն զարգանալ և իրականում դարձավ հայտնի տերմին, որը կիրառվում է նաև տեխնոլոգիաներում։ Եթե հիշում եք, Սիլիկոնյան հովտում նույնիսկ կան մասնագետներ ու փորձագետներ, որոնք փորձում են հասնել «անմահության»։ Բայց իրականում երկարակեցությունը դրա մասին չէ։ Երկարակեցությունն ավելի շատ որակյալ կյանք ունենալու, կյանքը վայելելու, հարմարավետ ապրելու, աշխատանքի և կյանքի անհրաժեշտ բալանսը պահելու և, մի խոսքով, լիարժեք ու որակյալ մարդկային կյանք ունենալու մասին է»։

Դիլիջանի զարգացման պոտենցիալի գնահատման և երկարաժամկետ հաջողության արձանագրման հարցում կարևոր քայլ է մատնանշում Մալթայից ժամանած փորձագետը։  ARC Research & Consultancy-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Դավինիա Գալեայի խոսքով՝ Դիլիջանի պոտենցիալը լիարժեք գնահատելու համար անհրաժեշտ է համակարգված մոտեցում։

«Ուզում եմ նշել, որ այս ֆորումը հրաշալի հնարավորություն է Դիլիջանի համար, և գիտեմ, որ դուք այստեղ շատ լավ ենթակառուցվածքներ եք կառուցում, մասնավորապես՝ երաժշտական դահլիճ, որը մշակութային առումով մեծ առավելություն է քաղաքի համար։

Բայց կարծում եմ, որ մարդկային կարողությունների ու հմտությունների զարգացումը ևս շատ կարևոր է, որովհետև հենց որակային այս առավելություններն ու կարողությունների զարգացումն են, որ հետագայում ավելի են միասնականացնում մարդկանց և մշակութային առումով նույնպես հզոր խթան հանդիսանում»։

Ֆորումի ընթացքում անդրադառնալով զբոսաշրջության և տնտեսական զարգացման նոր մոտեցումներին՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գասպարյանն ընդգծեց, որ պետությունը կառուցակարգային փոփոխություններ է կատարում՝ անհատական նախագծերից անցում կատարելով ոլորտային կլաստերների զարգացմանը։

«Օտարերկրյա ներդրողը փորձագիտական եկամուտ է բերում, որը վաստակվում է առանց որևէ բեռնարկղի սահմանը հատելու: Եթե զբոսաշրջությանը նայենք այս տեսանկյունից, հարցադրումը փոխվում է։ Այստեղ են, որ ազատ տնտեսական գոտիները, հենարանային (anchor) ներդրողներն ու տեղական փոքր բիզնեսը միավորվում են: Ազատ տնտեսական գոտիները վաղուց ի վեր գնահատվել են ըստ ստեղծված արժեքի և տեղական մատակարարների։ Դրա համար անհրաժեշտ են կանխատեսելի կանոններ և հուսալի ենթակառուցվածքներ: Այդ պատճառով է կառավարությունն այժմ անհատական նախագծերից անցնում ոլորտային կլաստերների:

Առաջին հերթին մեզ անհրաժեշտ է հենարանային ներդրող՝ միջազգային հյուրանոց կամ հանգստավայրի օպերատոր, առողջապահական կամ բժշկական կենտրոն, գինու կամ սննդի արտադրող և համաժողովների սրահ, որոնք թելադրում են ստանդարտներ և ստեղծում կայուն պահանջարկ»։

Ֆորումի ավարտին տեղի ունեցավ փոխըմբռնման հուշագրերի ստորագրման արարողությունը՝ Orion Worldwide Innovations-ի, Բելգիա-Հայաստան առևտրային պալատի և Հայաստանի ու Մեծ Բրիտանիայի գործարար պալատի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Ստորագրված հուշագրերը կարևոր քայլ են միջազգային գործարար կապերի ամրապնդման, համագործակցության նոր հնարավորությունների ստեղծման և փոխշահավետ գործընկերության զարգացման ճանապարհին։

Leave a Comment