Չկա հավերժ կալանք, ինչպես չկա հավերժ անպատասխանատվություն․ Բագրատ Միկոյան 

14 Հոկտեմբերի, 2026

 

«Հավերժ կալանք, նույնիսկ ամենաավտորիտար՝ Ստալինի օրոք հավերժ կալանք չի եղել, Հիտլերի օրոք էլ չի եղել, Մուսոլինիի օրոք էլ չի եղել։

Այսինքն՝ կալանքի ինչ-որ մի փուլում գտնվում է մի դատավոր, մի դատախազ, մի քննիչ, ով որ հասկանում է։ Բայց դա էն պարագայում, երբ որ կալանավորվածը ու իր քաղաքական թիմը չի դադարում պայքարը, գտնում է մեկը, ով որ հասկանում է՝ բավ է, վերջ։ Այսինքն՝ ապօրինությունն էլ սահման ունի։

Ես չեմ ուզում մտածել, որ դատական, դատախազական համակարգում չի լինելու էդ մի անձը, ով հասկանալու է՝ ինչով է զբաղվում։

Բայց էլի եմ ասում՝ եթե բոլորը նույնիսկ վերածվեն Աննա Վարդապետյանների ու Ծովակ Մնացականյանների, միևնույնն է, պայքարի արդյունքում ցանկացած կալանավորում ստանում է ազատության տեսք։

Չկա «հավերժ կալանք» հասկացություն, ու սա կատարողները՝ հենց այդ անուն-ազգանունները, իրենք պետք է հասկանան։ Ինչպես չկա հավերժ կալանք հասկացություն, իրենց պարագայում չկա հավերժ անպատասխանատվություն հասկացություն»,- այս մասին այսօր՝ հոկտեմբերի 14-ին, կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Leave a Comment