ՀՀ հավաքականը ներկայացնող բասկետբոլիստը վերջին վայրկյանին կատարած նետումով «Ցրվենա Զվեզդային» հաղթանակ է պարգևել Եվրալիգայի խաղում

Հայաստանի բասկետբոլի հավաքականի խաղարկող Քրիս Ջոնսը դարձել է Եվրալիգայի 5-րդ տուրի հանդիպման գլխավոր հերոսը։ Արտագնա այդ խաղում Բելգրադի «Ցրվենա Զվեզդան» 84:82 հաշվով հաղթել է ֆրանսիական ԱՍՎԵԼ-ին։

Հանդիպումը դրամատիկ ավարտ է ունեցել։ Երբ հաշիվը հավասար էր՝ 82:82, Ջոնսը եզրափակիչ ազդանշանի հետ միաժամանակ կատարել է հաղթական նետումը՝ սերբական ակումբին պարգևելով շատ կարևոր հաղթանակ։

«Ցրվենա Զվեզդան» Եվրալիգայում տարել է իր երրորդ անընդմեջ հաղթանակը։

Leave a Comment