Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հեռակա դիմել է Վլադիմիր Զելենսկուն Ռադայում նրա ելույթի ժամանակ, որտեղ նրան կանչել էին քաղաքի անբավարար ձմեռային նախապատրաստությունների մեղադրանքների ֆոնին։
«Կարող եք ասել այն, ինչ ուզում եք, մեղադրեք Կլիչկոյին Երրորդ համաշխարհային պատերազմի համար։ Բայց ես միակը չեմ, ով այս հարցն ունի. որտե՞ղ է հակաօդային պաշտպանությունը մայրաքաղաքը պաշտպանելու համար։ Որտե՞ղ է «Ուկրէներգո»-ի օբյեկտների պաշտպանությունը։ Որտե՞ղ են դրա համար հատկացված միլիարդները», – նրա խոսքերն է մեջբերում Strana.ua-ն։
Նա մոլորություն է անվանել այն մեղադրանքները, որ մայրաքաղաքը չի պատրաստվել ջեռուցման սեզոնին։ Ավելին, քաղաքապետը պնդել է, որ կառավարությունը արգելափակել է միջոցները՝ խոչընդոտելով բոլոր նախատեսված ծրագրերի իրականացմանը։
Զելենսկին նախկինում ուղղակիորեն մեղադրել էր Կիևի իշխանություններին ձմռանը նախապատրաստվելուն թերանալու մեջ։