Միացյալ Նահանգները զգուշացրել է Ուկրաինային, որ կարող է դադարեցնել հետախուզական տվյալների փոխանակումը՝ ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարվածների պատճառով, հաստատել է Վլադիմիր Զելենսկին NPR-ին տված հարցազրույցում։
«Իմ գեներալներն ինձ ասել են, որ նման տեղեկատվություն ստացել են ռազմական մակարդակով», – ասել է նա։
Նախորդ օրը Զելենսկին, մեկնաբանելով ռուսական հարվածի հետևանքները, խոստովանել է, որ Ուկրաինան իր գործընկերներից տեղեկատվություն չի ստացել բալիստիկ հրթիռների արձակման մասին:
Politico-ն ավելի ուշ հաղորդել էր, որ ամերիկյան կողմը դա բացատրում է անբարենպաստ եղանակային պայմաններով: