Թուփաք Շաքուրի սպանության մեջ մեղադրվողը դատապարտվեց ցմահ ազատազրկման

ԱՄՆ-ի դատարանը 63-ամյա Դուեյն Դեւիսին, որը մեղավոր է ճանաչվել 1996 թվականին ամերիկացի ռեփեր Թուփաք Շաքուրի սպանությունը կազմակերպելու մեջ, դատապարտել է ցմահ ազատազրկման, հայտնում է

Դատավճիռը հրապարակվել է հոկտեմբերի 13-ին։ Որոշման համաձայն՝ Դեւիսը ազատազրկումից 40 տարի հետո կարող է դիմել պայմանական վաղաժամկետ ազատման իրավունք ստանալու համար։ Սակայն նրա ազատ արձակումը երաշխավորված չէ։ Նրա պատժի մեջ կհաշվարկվի նաեւ կալանքի տակ արդեն անցկացրած 731 օրը։

Ավելի վաղ՝ օգոստոսի 31-ին, երդվյալ ատենակալները երեք ժամ խորհրդակցելուց հետո Դեւիսին մեղավոր էին ճանաչել առաջին աստիճանի սպանության մեջ։

Տես նաեւ՝ «Քիֆի Դի»- ին մեղավոր է ճանաչվել Շաքուրի սպանության մեջ, ինչի մասին գրել էր իր հուշերում

Leave a Comment