Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայում կայացել են երկրորդ տուրի հանդիպումները։
Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» Ստամբուլում հյուրընկալվել է թուրքական «Գալաթասարային» և հաղթել 4:1 հաշվով։ Հաշիվը բացել են դաշտի տերերը Ալեքսեյ Բատրակովի հարվածից հետո։
Առաջին խաղակեսի ավարտին մոտ Կանսելուն հավասարեցրել է հաշիվը, իսկ երկրորդ խաղակեսում, 15 րոպեների ընթացքում «Բարսելոնան» խփել է 3 գոլ։ Աչքի են ընկել Լոպեսը, Գորդոնը, Ադեյեմին։