Թրամփը սպառնացել է նոր գործողություններ ձեռնարկել Իրանի դեմ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերահաստատել է իր հավաստիացումները, որ Իրանի հետ հակամարտությունը շուտով կավարտվի, բայց, միևնույն ժամանակ, սպառնացել նոր գործողություններ ձեռնարկել Իսլամական Հանրապետության դեմ։

«Սպասեք և տեսեք, թե ինչ կանենք Իրանի հետ, որովհետև մենք, ըստ էության, հոգնել ենք այս ամենից», – ասել է նա Ալյասկայում կայացած հանրահավաքի ժամանակ, որը նվիրված էր Կոնգրեսի առաջիկա միջանկյալ ընտրություններին։

Նա մանրամասներ չի հայտնել ԱՄՆ հնարավոր գործողությունների մասին։

Թրամփը հոկտեմբերի 8-ին հայտարարել է, որ ԱՄՆ-ը մտադիր չէ հարվածել Իրանին նոյեմբերի 3-ին կայանալիք միջանկյալ ընտրություններից առաջ։

Leave a Comment