ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում խոսել է իր դստեր՝ գեղասահորդ Նադեժդայի մարզական նվաճումների մասին։ Նա ասել է, որ մի օր կցանկանար նրան տեսնել օլիմպիական պատվո հարթակին։
«Իհարկե, մենք բոլորս կցանկանայինք այդպիսի հույսեր ունենալ։ Բայց դա շատ դժվար է։ Հազարավոր, նույնիսկ տասնյակ հազարավոր մարդիկ են ձգտում, բայց շատ քչերն են հասնում դրան», – ասել է Պեսկովը։
Նադեժդա Պեսկովայի պարային զույգը Անդրեյ Չելեկովն է։ Նրանք մարզվում են Անժելիկա Կրիլովայի խմբում։