Երևանի քրեական հետախույզները հայտնաբերել են ավազակության համար հետախուզվող անձի

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկությունն իրացրին հոկտեմբերի 9-ին։

Ժամը 12․10-ին մայրաքաղաքի Աբովյան փողոցի տներից մեկում հայտնաբերվեց, ձերբակալվեց և վարչություն տեղափոխվեց մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կատարված խոշոր չափերով ավազակության համար հետախուզվող 44-ամյա տղամարդը։

Նա ներկայացվել է նախաքննական մարմին, ապա կալանավորվել։

Նախաքննությունը շարունակվում է։

Տեսանյութն՝ այստեղ

Leave a Comment