Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը դարձավ Արգենտինայի առաջնության 12-րդ տուրի հերոսներից մեկը։ «Բելգրանոն» հյուրընկալվելիս 2:0 հաշվով հաղթեց «Ռասինգին»։ Հյուրերի ավագը խփեց առաջին գոլը և գոլային փոխանցում կատարեց Ֆրանկո Վասկեսին՝ SofaScore-ից ստանալով հանդիպման ամենաբարձր՝ 8,5 գնահատականը։
Սելարայանն անցկացրեց մրցաշրջանի իր լավագույն հանդիպումներից մեկը՝ աչքի ընկնելով ոչ միայն արդյունավետ գործողություններով, այլև հարձակողական խաղի կազմակերպման գործում ունեցած ակտիվ մասնակցությամբ։
«Բելգրանոն» շարունակում է պայքարը տարվա երկրորդ տիտղոսի համար։ Ռիկարդո Զելինսկու գլխավորած թիմը Կլաուսուրայի առաջատարների թվում է և «Ռասինգի» նկատմամբ հաղթանակից հետո միավորներով հավասարվել է B խմբի առաջատար թիմերին։