Օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ եղանակը՝ առաջիկա 5 օրերին


Հասարակություն


Հանրապետության տարածքում`

Հոկտեմբերի 13-ի ցերեկը, 15-ին, 16-ի ցերեկը, 17-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 14-ին, 16-ի գիշերը և 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ։ 

Օդի ջերմաստիճանն 15-ի ցերեկը կնվազի 3-4 աստիճանով, 16-ի ցերեկը նույնքան կբարձրանա։

Երևան քաղաքում`

Հոկտեմբերի 13-ի կեսօրից հետո, 15-ին ժամանակ առ ժամանակ, 16-ի կեսօրից հետո, 17-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 14-ին, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։




Leave a Comment