Անգլիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Գարի Լինեկերը կարծիք է հայտնել իր հայրենակից, «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմի ապագայի մասին։
«Նա կարող է դառնալ ֆուտբոլի պատմության մեծագույն խաղացողներից մեկը, ես վաղուց եմ դա ասում։ Եթե նա խուսափի լուրջ վնասվածքներից և չշեղվի իր ուղուց, իսկ ես վստահ եմ, որ դա տեղի չի ունենա, ապա դա միանգամայն հնարավոր է։ Նա անհավանական լավն է և ունի բոլոր անհրաժեշտ որակները։ Նա իսկական սուպերաստղ է»,- Լինեկերի խոսքերն է մեջբերում Track Radio-ն։
Ընթացիկ մրցաշրջանում 23-ամյա Բելինգեմը «Ռեալբի» կազմում անցկացրել է 9 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։