Գերմանական ակումբը արգելել է ցատկել տրիբունաներում

Գերմանական «Բոխումը» խնդրել է երկրպագուներին չցատկել տրիբունաներում խաղերի ժամանակ, հաղորդում է The Guardian-ը: Ակումբը ուսումնասիրություն է անցկացրել և եզրակացրել, որ տրիբունաներից մեկում երկրպագուների ռիթմիկ ցատկերը առաջացնում են վիբրացիաներ, որոնք մյուս երկրպագուները համարում են վտանգավոր, առաջացնում են գլխապտույտ և կարող են խոչընդոտել մարզադաշտի վերակառուցմանը։

«Բոխումում» նշել են, որ արգելքը վերաբերում է սինխրոն ցատկերին, բայց ոչ ինքնաբուխ ռեակցիաներին։ Դեռ հայտնի չէ, թե կոնկրետ ինչ պատժամիջոցներ կկիրառվեն երկրպագուների նկատմամբ, եթե արգելքը խախտվի։ Արգելքը կգործի մինչև տրիբունաների վերակառուցման ավարտը՝ 2028 թվականը։

Leave a Comment