Զինծառայողը վնասվածք է ստացել զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով. ՊՆ

Պաշտպանության նախարարությունը հաստատում է մամուլում տարածված տեղեկությունը, ըստ որի՝ զինծառայող է վիրավորվել։

«Նախնական տվյալներով՝ զինծառայողը վնասվածք է ստացել զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով։ Զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում»,- ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment