Ֆրունզեի փողոցը կվերանվանվի Երվանդունիների փողոց

Երևանի ավագանու որոշմամբ՝ Երևան քաղաքի Ֆրունզեի փողոցը կանվանափոխվի Երվանդունիների փողոց՝ նպատակ ունենալով Երևանի տեղանվանական համակարգում առավել ամբողջականորեն և տրամաբանորեն արտացոլել հայ ժողովրդի պատմական ժառանգությունը։

Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ. 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետով։

Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Ֆրուզեի փողոցն (սկսվում է Գարեգին Նժդեհ փողոցից, հասնում՝ Բագրատունյաց փողոց) անվանափոխել հայոց արքայատոհմի՝ Երվանդունիների անվամբ՝ «Երվանդունիների փողոց»:

Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Leave a Comment