Սաուդյան Արաբիայի «Ալ-Ահլին» Ասիայի Չեմպիոնների լիգայի երկրորդ տուրում 3։1 հաշվով հաղթել է ԱՄԷ-ն ներկայացնող «Ալ-Վասլին»։ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հանդիպումը սկսել է մեկնարկային կազմում։
«Ալ-Ահլիից» գոլերի հեղինակ են դարձել Տրինկաոն, Ռոժեր Իբանյեսը և Ֆիրաս Ալ-Բուրայկանը։ Սպերցյանը խաղադաշտում անցկացրել է 68 րոպե և SofaScore-ից ստացել 6,6 գնահատական։ Հայ կիսապաշտպանը երկու անգամ հարվածեց մրցակցի դարպասին, որոնցից մեկի դեպքում գնդակը դիպել է դարպասաձողին։
Երկու տուրից հետո «Ալ-Ահլին» Ասիայի Չեմպիոնների լիգայում վաստակել է 4 միավոր։