ՊՆ-ն հաստատեց՝ վիրավոր զինվոր ունենք

13 Հոկտեմբերի, 2026

Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակը քիչ առաջ ֆեյսբուքյան էջում հաստատեց վիրավոր զինվորի մասին լուրը։  

«Նախնական տվյալներով՝ զինծառայողը վնասվածք է ստացել զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով։ Զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում», — հայտնում են ՊՆ-ից։

Հիշեցնենք, «Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ գիշերը մարտական հերթապահություն իրականացնելիս հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Եփրեմ Գևորգյանը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ զինծառայողը տեղափոխվել է Մուրացանի զինվորական հոսպիտալ և գտնվում է անգիտակից վիճակում։ Նախնական տեղեկություններով՝ նա հրազենային վիրավորում է ստացել ուսի շրջանում։

Leave a Comment