Երևանում փողոց կանվանակոչվի հայ բանաստեղծուհի Մետաքսեի անունով

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշի 3-րդ փողոցը կանվանակոչվի հայ բանաստեղծուհի, գրող, թարգմանիչ և հասարակական գործիչ Մետաքսեի անունով։

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետով։

Ինչպես տեղեկանում ենք որոշման նախագծից, փողոցը սկսվում է Արտաշատի ջրանցքի մոտից, անցնում Ռոստովյան փողոցին զուգահեռ և հասնում Ազատամարտիկների փողոց։

Նախագծով առաջարկվում է փողոցն անվանակոչել «Մետաքսեի փողոց»։

Որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Leave a Comment