Զինծառայողը վնասվածք է ստացել զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով. նրա կյանքին վտանգ չի սպառնում. ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունը պարզաբանում է տարածել զորամասերից մեկում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ:

Ի պատասխան զանգվածային լրատվամիջոցների հարցումների՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ, նախնական տվյալներով, զինծառայողը վնասվածք է ստացել զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով։

Գերատեսչության փոխանցմամբ՝ միջադեպի արդյունքում վիրավորում ստացած զինծառայողի կյանքին այս պահին վտանգ չի սպառնում:

Leave a Comment