«Նոր Ադրբեջան» կուսակցությունը կոշտ հայտարարություն է տարածել Թուրքիայի իշխող կուսակցության դեմ

Թուրքական մի շարք լրատվամիջոցներ և սոցիալական ցանցեր, այդ թվում՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության հետ իրենց մտերմությամբ հայտնի տեղեկատվական ռեսուրսները, երկար ժամանակ տարածում են Ադրբեջանի մասին անճշտություններ, կողմնակալ և զրպարտչական նյութեր։ Այս մասին հայտնել է «Նոր Ադրբեջան» կուսակցության  մամուլի ծառայությունը։

«Հաշվի առնելով «Նոր Ադրբեջան»-ի և ԱԶԿ-ի միջև գործընկերությունը, ինչպես նաև Ադրբեջանի և Թուրքիայի ժողովուրդների միջև եղբայրության և բարեկամության պատմական կապերը, մենք մինչ այժմ զսպվածություն ենք ցուցաբերել նման դեպքերում: Մեր նպատակն էր կանխել որոշակի շրջանակների անպատասխանատու վարքագծի բացասական ազդեցությունը մեր պետությունների և ժողովուրդների միջև հարաբերությունների վրա: Սակայն վերջերս Ադրբեջանի դեմ տեղեկատվական արշավը դարձել է ավելի ագրեսիվ, համակարգված և բացահայտ զրպարտչական։ Հատկապես մտահոգիչ է Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդականի, ինչպես նաև իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանի անդամների մասնակցությունը։ Սա մեզ ստիպում է բացահայտորեն արտահայտել մեր դիրքորոշումը։

Նախ և առաջ, մենք վճռականորեն մերժում ենք ադրբեջանա-իսրայելական հարաբերությունների բնույթը դիտավորյալ խեղաթյուրելու, դրանք որպես բացառիկ ներկայացնելու և դա որպես հիմք օգտագործելու փորձերը՝ Ադրբեջանին քաղաքական մեղադրանքներ առաջադրելու համար։ Ադրբեջանի Հանրապետությունը Իսրայելի հետ պահպանում է նորմալ միջպետական ​​հարաբերություններ՝ հիմնված միջազգային իրավունքի և փոխադարձ շահերի վրա»,-նշված է հայտարարության մեջ:

։

Leave a Comment