Չնայած Վաշինգտոնի հետ հարաբերություններում լարվածությանը՝ Ուկրաինայի և Միացյալ Նահանգների միջև հետախուզական տեղեկատվության փոխանակումը շարունակվում է։
Այս մասին հաղորդում է RBC-Ukraine-ն ՝ հղում անելով Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհայի հայտարարությանը Վարշավայի անվտանգության ֆորումի ժամանակ։
Ֆորումի ժամանակ Սիբիհային հարցրել են, թե արդյոք Ուկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ամերիկյան կողմից։ Նախարարը հաստատել է, որ համագործակցությունը շարունակվում է։
«Դուք հավանաբար հարցնում եք՝ արդյոք մենք հետախուզական տեղեկություններ ենք ստանում ամերիկյան կողմից։ Այո, մենք շարունակում ենք այս համագործակցությունը», – ասել է արտգործնախարարը։