Ուկրաինան արդեն երկու օր է, ինչ չի հարձակվել ռուսական նավթավերամշակման գործարանների և էներգետիկ օբյեկտների վրա, մինչդեռ ռուսական կողմն այս ընթացքում հարձակվել է Ուկրաինայի 19 շրջանների վրա, այդ թվում՝ էներգետիկ օբյեկտների վրա։
Այս մասին հաղորդում է RBC-Ukraine-ն ՝ հղում անելով նախագահ Վլադիմիր Զելենսկու Telegram-ում հրապարակված հայտարարությանը։
«Ուկրաինան երկու օր է՝ չի հարձակվել ռուսական նավթավերամշակման գործարանների կամ ընդհանրապես էներգետիկ ոլորտի վրա, այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահը հայտարարեց էներգետիկ ոլորտում հրադադարի մասին։ Սակայն Ռուսաստանը չի ենթարկվել ԱՄՆ նախագահին», – հայտարարել է Զելենսկին։
Զելենսկու խոսքով՝ երկու օրվա ընթացքում ռուսները հարձակվել են ինչպես էներգետիկ օբյեկտների, այնպես էլ կարևորագույն ենթակառուցվածքների վրա։ Այսպիսով, ըստ Զելենսկու, Ռուսաստանը «բացարձակապես հստակ ազդանշաններ է ուղարկել այն մասին, որ չի պատրաստվում ձեռնպահ մնալ Ուկրաինային հարվածելուց»։