ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Բելգիայի Թագավորության դեսպանին

Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հոկտեմբերի 13-ին ընդունել է ՀՀ-ում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքին։ Այս մասին հայտնում են ԱԺ լրատվականից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Բելգիա երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու միջխորհրդարանական համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։

Անդրադարձ է կատարվել նաև երկու երկրների միջև տնտեսական համագործակցության խորացման հնարավորություններին։

Ռուբեն Ռուբինյանը և Էրիկ Դե Մույնքը մտքեր են փոխանակել տարածաշրջանային մի շարք հարցերի շուրջ։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment