Հասարակական-քաղաքական գործիչ Վահե Գասպարյանը «Նոյյան Տապան»-ի եթերում խոսել է ԱՄՆ-ի վերաբերմունքի մասին Փաշինյանի նկատմամբ:
Վահե Գասպարյանը «Նոյյան Տապան»-ի եթերում անդրադարձել է ԱՄՆ-ի կողմից Նիկոլ Փաշինյանին ցուցաբերվող աջակցությանը և նշում է, որ վերջին շրջանում ամերիկյան շրջանակները սկսել են ավելի ուշադիր հետևել Հայաստանում տեղի ունեցող քաղաքական զարգացումներին:
«Վաշինգտոնում քննարկում են, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությանն ամերիկյան անվերապահ աջակցությունը կարող է խնդիրներ ստեղծել ԱՄՆ Կովկասյան քաղաքականության համար, և հեռու չէ այն օրը, երբ Փաշինյանի վարչակազմի աջակցությունը կարող է վերածվել սպիտակ տամ համար իմիջային մարտահրավերների»,- ասել է Գասպարյանը:
Անդրադառնալով խնդրի խորքային վերլուծությանը, Գասպարյանը նշել է, որ «Փաշինյանի վարած բռնապետական քաղաքականության և հայանպաստ աշխարհաքաղաքական արտաքին փոփոխությունների պատճառով արևմուտքը շուտով Հայաստանում կցանկանա լրիվ այլ որակի իրական ազգային, իրական ժողովրդավարական ու արևմտամետ իշխանություն տեսնել»: Նա նաև ընդգծել է, որ «այս համբերության բաժակը արդեն լցվում է մասնավորապես ԱՄՆ-ում»:
Վահե Գասպարյանը եզրափակել է, որ «Հայաստանի ապագան կախված է հայ ժողովրդի կամքից և համոզված եմ, որ նրանք իրենց խոսքը կունենան»:
Նյութը պատրաստվել է «Նոյյան Տապան»-ի հաղորդման հիման վրա (հասարակական-քաղաքական գործիչ,): Ամբողջական հարցազրույցը դիտեք այստեղ:
Կարդացել են
0 անգամ