Իրանի ԱԳ նախարարությունը մեղադրել է Միացյալ Նահանգներին հրադադարի համաձայնագիրը խախտելու մեջ

Միացյալ Նահանգները խախտել է հունիսի կեսերին ձեռք բերված հրադադարի համաձայնագիրը և պետք է շտկի իրավիճակը. Իրանը չէ, որ պետք է ճկուն լինի այս հարցում, «ՌԻԱ Նովոստիին» ասել է Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբ-Աբադին։

«Իրանը չէ, որ պետք է ճկունություն ցուցաբերի. մենք չենք խախտել Իսլամաբադի հուշագիրը, այլ մյուս կողմն էր խախտել այդ հուշագիրը և ստանձնած պարտավորությունները։ Բնականաբար, նրանք պետք է փոխհատուցող միջոցներ ձեռնարկեն իրավիճակը շտկելու և իրենց պարտավորություններին վերադառնալու համար», – ասել է Ղարիբ-Աբադին։

Leave a Comment