Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը (ATP 27) Չինաստանի Շանհայ քաղաքում անցկացվող ATP Masters 1000 շարքի հեղինակավոր մրցաշարի 1/8 եզրափակչում պարտվել է աշխարհի 9-րդ ռակետ, ավստրալացի Ալեքս դե Մինաուրին։ հանդիպումն ավարտվել է 3-6, 4-6 հաշվով։
Երրորդ շրջանի խաղում 30-ամյա Խաչանովը երկու սեթում վստահ հաղթանակ տարավ ֆրանսիացի թենիսիստ Ադրիան Մանարինոյի (ATP 83) նկատմամբ՝ 6:2, 6:4 հաշվով՝ ապահովելով իր տեղը մրցաշարի 1/8 եզրափակչում։
Թենիսիստները նախկինում պրոֆեսիոնալ մակարդակում հանդիպել էին չորս անգամ, նրանց դիմակայությունում մինչ այս խաղը հավասարություն էր, յուրաքանչյուրն ուներ երկու հաղթանակ։