Դասարանից՝ դեպի իրական գիտություն. «Գիտության շաբաթ 2026»-ը՝ Երևանից մինչև մարզեր. «Դպրություն»

«Գիտության շաբաթ 2026»-ը համազգային միջոցառում է, որը կազմակերպել է «Գիտուժ» նախաձեռնությունը։ Այն տեղի է ունեցել սեպտեմբերի 22-26-ը Երևանում և Հայաստանի տարբեր մարզերում: Այս տարվա գլխավոր գիտական ​​իրադարձության առանցքային նախագծերց մեկը դարձել է Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող հեղինակավոր «ԷՌՆԱ» (ERNA) փառատոնը՝ «Եվրոպական հետազոտողների գիշեր Հայաստանում» նախագիծը, որի շրջանակներում մեր դպրոցականները հնարավորություն ունեցան ցուցադրել իրենց գիտական մտքի արգասիքները։ 

Մենք ունենք հազարավոր ոգևորված աշակերտներ, որոնք «ԷՌՆԱ»-ի ու «Գիտության շաբաթվա» շրջանակներում ապացուցեցին, որ Հայաստանն ունի հսկայական մտավոր ներուժ։

«Գիտության շաբաթ 2026»-ը իսկական տոնախմբություն էր, որտեղ միախառնվել էին մարդկային մտքի թռիչքը, հետաքրքրասիրությունն ու ապագայի տեսլականը։ «Գիտուժ» նախաձեռնության շնորհիվ սեպտեմբերյան այդ օրերին Հայաստանը վերածվեց գիտական բացահայտումների մի մեծ հարթակի, որտեղ բարդ գիտական թեզերն ու նորարարությունները խոսեցին պարզ, ներշնչող ու հասանելի լեզվով։

Միջոցառումը դարձավ մի յուրօրինակ կամուրջ՝ անցյալի հարուստ գիտական ժառանգության և վաղվա տեխնոլոգիական հնարավորությունների միջև՝ ցույց տալով, որ գիտությունը ոչ թե հեռու ու անհասանելի աշխարհ է, այլ մեր առօրյայի, զարգացման ու հզորացման հիմքը։

Ինչո՞վ էր տպավորիչ այս տոնը.

  • Ինտերակտիվ փորձերի, գիտական խաղերի և աշխույժ քննարկումների միջոցով երեխաներն ու պատանիները հնարավորություն ստացան սեփական ձեռքերով «շոշափել» գիտությունը։
  • Կարճամետրաժ ֆիլմերի ցուցադրությունները բացահայտեցին հայրենական այն ընկերություններն ու գիտնականներին, ովքեր այսօր Հայաստանում ստեղծում են արհեստական բանականության, բժշկության ու բարձր տեխնոլոգիաների վաղվա օրը։ 
  • «Հորիզոնից անդին» գիտաֆանտաստիկ պատմվածքների մրցույթը միավորեց ստեղծագործ միտքն ու գիտական տեսությունը՝ ապացուցելով, որ ցանկացած մեծ գյուտ սկսվում է համարձակ երազանքից։
  • Տոնի շունչը զգացվեց մայրաքաղաքից մինչև հեռավոր համայնքներ՝ միավորելով հանրությանը, պետական կառույցներին և տեխնոլոգիական հսկաներին մեկ ընդհանուր գաղափարի շուրջ՝ կերտել հզոր ու գիտահեն պետություն։

ERNA-ի ներառումը «Գիտության շաբաթ»-ին ապահովեց այն մթնոլորտը, որտեղ ակադեմիական լրջությունը հանդիպեց պատանեկան ոգևորությանն ու երևակայությանը՝ գիտնականի մասնագիտությունը դարձնելով էլ ավելի գրավիչ ու հարգված։  «Դպրության» տաղավարում է «Գիտուժ» նախաձեռնության ծրագրերի ղեկավար Ֆլորա Բաբաջանյանը։

Leave a Comment