
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․
«Հիջաբի արգելքով պայմանավորված՝ Բաքվի բարբարոսական վարչախմբի դեմ կազմակերպված՝ վերջին տարիների համար աննախադեպ բողոքի զանգվածային գործողություններն այսօր ունեին որոշակի ուշագրավ առանձնահատկություններ, որոնցից մի քանիսն առանձնացրել եմ.
- Բողոքի գործողություններն իրականացվել են կազմակերպված կեւպով ապակենտրոն եղանակով, ինչը բարդություն է հարուցել վարչախմբի բռնաճնշիչ մեքենայի համար արձագանքելու առումով։
- Բողոքի գործողությունների մասնակիցները եղել հիմնականում երեխաներ, պատանիներ և երիտասարդներ, որոնց աջակցելու նպատակով շատ դեպքերում դրանց միացել են նաև նրանց ծնողներն ու հարազատները, ինչը լրացուցիչ դժվարություններ է ստեղծել վարչախմբի բռնաճնշիչ մեքենայի ավելի խիստ արձագանքի համար։
- Լայնորեն օգտագործվել են հատկապես «Ինստագրամը» և «Տիկտոկը», ինչը ստիպել է վարչախմբի բռնաճնշիչ մեքենային արգելափակել դրանք երկրի տարածքում։
- Նկատվել է վարչախմբի դեմ պայքարում տասնամյակներ շարունակ զգալի հարվածներ ստացած շիայական ընդդիմության որոշակի ակտիվություն, ինչը ցուցիչ է, որ այն չի կորցրել նման գործողություններ առաջնորդելու կամ միգուցե կազմակերպելու ներուժը։
- Բողոքի գործողություններում տեղ-տեղ հնչել է «չկա աստված, բացի Աստծուց» մահմեդական հավատի վկայության բանաձևումը, որը նաև սաղմնային վիճակում քողարկված կոչ է՝ միակ Աստծուն դեմ գնացող «անհավատ» վարչախմբի տապալմանն ուղղված։
- Բողոքի գործողություններն ունեցել են ոչ պետական մակարդակում նկատելի լրատվական լուսաբանում Թուրքիայից և նաև պետական՝ Իրանից»։