ԲԴԽ որոշմամբ դատավոր Լևոն Գրիգորյանի անունը հանվել է գործերի բաշխման ցանկից

Քննարկելով Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Լևոն Գրիգորյանի աշխատանքային ծանրաբեռնվածության վերաբերյալ գրությունը, ինչպես նաև նույն դատարանի նախագահի համաձայնությունը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով՝ Բարձրագույն դատական խորհուրդը որոշել է դատավոր Լևոն Գրիգորյանի անուն-ազգանունը հանել գործերի բաշխման ցանկից՝ 2026 թվականի հոկտեմբերի 13-ից նոյեմբերի 13-ը ներառյալ:

Iravaban.net-ը տեղեկանում է ԲԴԽ-ից։

Leave a Comment