Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ հաստատվել են 2026թ․ հեռակա ուսուցման ընդունելության միասնական քննությունների օրերը։
Iravaban.net-ը ԿԳՄՍ նախարարությունից տեղեկանում է, որ հայտնի է նաև 2026թ․ հեռակա ուսուցման ընդունելության քննությունների քննական կենտրոնների ցանկը։ Քննությունները կանցկացվեն հետևյալ հասցեներում՝
Երևան՝
- Թիվ 170 ավագ դպրոց
- Թիվ 135 հիմնական դպրոց
- Թիվ 155 հիմնական դպրոց
- Թիվ 189 ավագ դպրոց
- Թիվ 190 ավագ դպրոց
Արարատի մարզ՝ Արտաշատի թիվ 5 հիմնական դպրոց
Արագածոտնի մարզ՝ Աշտարակի թիվ 1 հիմնական դպրոց
Արմավիրի մարզ՝ Արմավիրի թիվ 1 ավագ դպրոց
Գեղարքունիքի մարզ՝ Գավառի թիվ 2 միջնակարգ դպրոց
Լոռու մարզ՝
- Վանաձորի թիվ 16 հիմնակա դպրոց
- Վանաձորի թիվ 24 միջնակարգ դպրոց
Կոտայքի մարզ՝ Չարենցավանի թիվ 5 հիմնական դպրոց
Շիրակի մարզ՝ Գյումրու թիվ 21 հիմնական դպրոց
Սյունիքի մարզ՝
- Գորիսի թիվ 2 հիմնական դպրոց
- Կապանի թիվ 7 հիմնական դպրոց
Տավուշի մարզ՝ Գանձաքարի միջնակարգ դպրոց
Վայոց ձորի մարզ՝ Եղեգնաձորի ավագ դպրոց