Նարեկ Հովհաննիսյանը նորամուտն է նշել լեհական «Լեխիայի» կազմում

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Նարեկ Հովհաննիսյանը նորամուտն է նշել լեհական «Լեխիա Գդանսկի» կազմում, որը Լեհաստանի առաջնությունում 2:1 հաշվով հաղթել է «Ստալ Ժեշուվին»։

Հայ ֆուտբոլիստը փոխարինման է դուրս եկել 71-րդ րոպեին։

Լեհաստանի Առաջին դիվիզիոնի տասը տուրերից հետո «Լեխիա Գդանսկը» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի չորրորդ հորիզոնականը։

Հիշեցնենք, որ Հովհաննիսյանը լեհական ակումբ է տեղափոխվել Երևանի ԲԿՄԱ-ից։ Սակայն տրանսֆերից անմիջապես հետո ֆուտբոլիստը միացել էր Հայաստանի ազգային հավաքականին, որի կազմում մասնակցել էր ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի սեպտեմբերյան և հոկտեմբերյան բոլոր չորս հանդիպումներին։

Ձմռանը լեհական ակումբին կմիանա Հայաստանի հավաքականի ևս մեկ վինգեր՝ Արթուր Սերոբյանը։ Ֆուտբոլիստը նույնպես համաձայնության է եկել «Լեխիա» տեղափոխվելու հարցում։

Leave a Comment