Չնայած բողոքին, Շինարարների փողոցում կրպակներ են ապամոնտաժվում

Երևանի քաղաքապետարանն այսօր վաղ առավոտից սկսել է ապամոնտաժել Երևանի Շինարարների փողոցի կրպակները, չնայած կրպակատերերի բողոքի ակցիաներին:

Սեփականտերերը մի քանի օր է բողոքում են ապամոնտաժման դեմ, սակայն քաղաքապետարանն անդրդրվելի է:

Այսօր գործընթացին տեղում հետևող Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Սերոբ Սարգսյանը լրագրողներին ասաց, որ ապամոնտաժում են միայն այն կրպակները, որոնք օգտագործվում են առանց սեփականության վկայականի: Իսկ ովքեր ունեն սեփականության վկայական, նրանց կրպակները չեն ապամոնտաժվում:

«Քանդում ենք, որ գազոններ լինեն, կանաչ գոտի լինի», – ասաց թաղապետը՝ հստակ չպատասխանելով հարցին, թե արդյոք փոխհատուցում են տրամադրելու մարդկանց:

Leave a Comment