Հյուսիսային Կորեան փորձարկել է տակտիկական բալիստիկ հրթիռ, հաղորդում է KCNA լրատվական գործակալությունը։
Գործակալության տվյալներով՝ փորձարկումն անցկացրել է ԿԺԴՀ-ի հրթիռների մշակման գլխավոր վարչությունը՝ զենքի տեխնոլոգիական մշակմանն ուղղված կանոնավոր աշխատանքի շրջանակներում։
Հոկտեմբերի 3-ին Փհենյանը փորձարկել է միջին հեռահարության ռազմավարական հիպերձայնային հրթիռ, որը խոցել է Ճապոնական ծովում 1000 կիլոմետր հեռավորության վրա գտնվող թիրախ, հաղորդում է KCNA-ն։