ԱՄՆ-ի Նևադա նահանգի Լաս Վեգաս քաղաքում մեկնարկած Մ-23 տարեկանների հունահռոմեական ըմբշամարտի Աշխարհի առաջնությունում գերազանց է մեկնարկել նաև 82 կգ քաշային Մարտիկ Պետրոսյանը։
Հայ ըմբիշը 4 հաղթանակ է տարել և դուրս է եկել եզրափակիչ։ Մեր ըմբիշը առավելության է հասել սերբ, ուզբեկ, ղրղզ և շվեդ մարզիկների նկատմամբ։
Եզրափակչում ոսկե մեդալի համար Մարտիկը կգոտեմարտի իրանցի Աբոլֆազի Էսմաիլ Մոհմեդիի հետ։ Հիշեցնենք, որ ավելի վաղ եզրափակիչ էր դուրս եկել72 կգ քաշային Գասպար Տերտերյանը։
Նշենք նաև, որ մեր ըմբիշներից 67 կգ քաշային Յուրիկ Հովեյանը տարել է երկու հաղթանակ, կրել մեկ պարտություն և սփոփիչ գոտեմարտ անցկացնելու իրավունք է ստացել։