ԱՄՆ-ի Նևադա նահանգի Լաս Վեգաս քաղաքում մեկնարկել է Մ-23 տարեկանների հունահռոմեական ըմբշամարտի Աշխարհի առաջնությունը։ Առաջին օրը գերազանց է հանդես եկել հայաստանը ներկայացնող 72 կգ քաշային Գասպար Տերտերյանը։
Հայ ըմբիշը 3 հաղթանակ է տարել և դուրս է եկել եզրափակիչ։ Մեր ըմբիշը առավելության է հասել վրացի, ռուսաստանցի և կոլումբիացի մարտիկների նկատմամբ, ընդ որում ռուս ըմբիշ Մագոմեդ Բարախոևին հաղթել է ժամանակից շուտ, 9-0 հաշվով։
Եզրափակչում Գասպար Տերտերյանը կմրցի ղազախ ըմբիշ Յուսուֆ Աշրապովի հետ։