
Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի պաշտոնակատարի հրամանով հաստատվել են 2026թ․ հեռակա ուսուցման ընդունելության միասնական քննությունների օրերը։
2026 թվականի հեռակա ուսուցման ընդունելության միասնական քննությունների օրերն են՝
- հոկտեմբերի 22-ին՝ «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Ռուսերեն»
- հոկտեմբերի 23-ին՝ «Հայոց լեզու և հայ գրականություն», «Քիմիա»
- հոկտեմբերի 24-ին՝ «Օտար լեզուներ»
- հոկտեմբերի 25-ին՝ «Մաթեմատիկա»
- հոկտեմբերի 26-ին՝ «Հայոց պատմություն», «Ֆիզիկա»։