Նոր շունչ պատմական դիմագծին․ Գյումրիում լուսավորվել է Շիրակի մարզպետարանի շենքը

Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ լուսավորվել է Շիրակի մարզպետի աշխատակազմի վարչական շենքը։ Շենքի լուսավորության համար տեղադրվել է շուրջ 400 լուսակետ և 150 մետր երկարությամբ LED լուսային ժապավեն, հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

«Այս Նախագիծը հնարավորություն տվեց նորովի ընդգծել քաղաքի պատմական դիմագիծը։ Սա մայրաքաղաքի և մարզերի միջև համագործակցության ևս մեկ օրինակ է, որը միտված է համայնքների զարգացմանն ու քաղաքային միջավայրի բարելավմանը»,-ասված է հաղորդագրությունում։

Leave a Comment