Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն. հոկտեմբերի 5-11-ը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ- ներկայացրել է ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը
հոկտեմբերի 5-11-ը:

Շաբաթվա ընթացքում հանրապետությունում շարունակվել է գյուղատնտեսական աշխատանքները և մշակաբույսերի բերքահավաքը։

Լեռնային շրջաններում շարունակվել է կարտոֆիլի, կաղամբի, տանձի և խնձորի, նախալեռներում՝ պտղատուների, ինչպես նաև աշնանացան ցորենի ցանքի աշխատանքները։

Հովտային շրջաններում կատարվել է բանջարանոցային մշակաբույսերի, հնդավորների խաղողի, ձմերուկի բերքահավաքը։

Շաբաթվա ընթացքում դիտված տեղումները բարձրացրել են հողի խոնավության պաշարները՝ բարելավվելով նախացանքի, ցանքի, հատիկի աճի և զարգացման պայմանները:

Հողի խոնավության պաշարները հողի 20–40 սմ խորության շերտում կազմել են լեռնային շրջաններում՝ 13-55%, նախալեռնային շրջաններում՝ 13-53%, իսկ հովտային շրջաններում՝ 12–43%։

Leave a Comment