Գիշերային երկնքի պայծառությունը կրկնապատկվում է յուրաքանչյուր 8 տարին մեկ

Գիշերային երկնքի պայծառությունը կրկնապատկվում է յուրաքանչյուր 8 տարին մեկ

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրել է․

«Արհեստական լուսավորության պատճառով գիշերային երկինքն ամբողջ աշխարհում արագորեն լուսավորվում է․ 2011-2022 թվականներին դրա պայծառությունն աճել է տարեկան միջինը 9,6%-ով՝ մոտավորապես կրկնապատկվելով յուրաքանչյուր ութ տարում։ Գիտնականներն այս եզրակացությանն են եկել՝ վերլուծելով «Globe at Night» նախագծի մասնակիցների ավելի քան 51 հազար դիտարկումները՝ անզեն աչքով տեսանելի աստղերի քանակի վերաբերյալ։ Հյուսիսային Ամերիկայում տարեկան աճը կազմել է 10,4%, Եվրոպայում՝ 6,5%։

Լուսային աղտոտումն ազդում է ոչ միայն աստղագիտական դիտարկումների վրա․ այն խախտում է օրգանիզմների օրական կենսառիթմերը, գիշերային միջատների վարքագիծը, թռչունների միգրացիան և բնական այլ գործընթացներ։ Այդ ազդեցությունը կարելի է նվազեցնել՝ առանց լուսավորությունից հրաժարվելու․ լույսն ուղղել միայն այնտեղ, որտեղ այն անհրաժեշտ է, նվազեցնել դրա պայծառությունն ու անջատել ավելորդ դեկորատիվ լուսավորությունը»։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment