Ուկրաինայի վեց էներգետիկ օբյեկտներ ենթարկվել են հարձակման. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու խոսքով՝ Ռուսաստանը հարվածել է երկրի վեց էներգետիկ օբյեկտների՝ էներգետիկ հրադադարի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունից հետո։ Հարվածների հետևանքով, ըստ Զելենսկու, 33 մարդ է տուժել։

«Ուկրէներգո»-ի տվյալներով՝ Խարկովում, Դոնեցկում և Զապորոժիեում գրանցվել են էլեկտրամատակարարման նոր խափանումներ։ Միաժամանակ, Կիևի Դարնիցկի շրջանում անօդաչու թռչող սարքի՝ բնակելի շենքին հասցրած հարվածի հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս 11-ը՝ վիրավորվել, հայտնել է քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։

Տես նաև՝ Թրամփը դժգոհ է Զելենսկուց. ԱՄՆ-ն ակնկալում է ռուսական նավթավերամշակման գործարանների թիրախավորման դադարեցում

Leave a Comment