Էրդողանը հայտարարել է հութիների հարձակումներից հետո Սաուդյան Արաբիային Թուրքիայի աջակցության մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատապարտել է «Անսար Ալլահ» ապստամբական շարժման (հութիների) հարձակումները Էր Ռիադի օդանավակայանի վրա և հայտարարել Սաուդյան Արաբիային Թուրքիայի լիակատար աջակցության մասին։

«Մենք վճռականորեն դատապարտում ենք հոկտեմբերի 10-ին Էր Ռիադի՝ Քինգ Խալիդի անվան միջազգային օդանավակայանի վրա հութիների հարձակումները, որոնց հետևանքով 12 մարդ է զոհվել, 309-ը՝ վիրավորվել։ Թուրքիան աջակցում է Սաուդյան Արաբիային և իր սաուդցի եղբայրներին՝ այս անօրինական և անմարդկային հարձակումներին դիմակայելու հարցում»,- հայտարարել է Էրդողանը Անկարայում իր նախագահությամբ անցկացված կառավարության նիստից հետո։ Հեռարձակումը վարել է TRT Haber հեռուստաալիքը։

«Մենք ցանկանում ենք, որ մեր տարածաշրջանում խաղաղություն և կայունություն տիրեն»,- նշել է Թուրքիայի նախագահը։

Leave a Comment