Ինչպե՞ս պատրաստվել տարհանմանը․ անվտանգության կարևոր կանոններ

Տարհանումը վտանգավոր տարածքից մարդկանց կազմակերպված դուրսբերումն է դեպի նախապես որոշված անվտանգ վայրեր։

Այն նվազեցնում է զոհերի, վնասվածքների և խուճապի առաջացման հավանականությունը։

Ինչպե՞ս պատրաստվել տարհանմանը։

  • Նախապես պետք է իմանալ համայնքում կամ շենքում նախատեսված տարհանման ուղիները և հավաքման վայրերը։
  •  Ուսումնասիրել մոտակա անվտանգ գոտիները և այնտեղ հասնելու արագ ճանապարհները։ Նախապես վերցնել ջուր, սնունդ, փաստաթղթեր, լապտեր, դեղորայք, հեռախոս և լիցքավորիչ։
  •  Կարևոր է պահպանել հանգստություն և հետևել պաշտոնական ցուցումներին։
  •  Անվտանգ վայր հասնելուց հետո մի՛ վերադարձեք շենք կամ տարածք անձնական իրերի համար։
  •  Հեռախոսն օգտագործե՛ք խիստ անհրաժեշտության դեպքում։
  •  Վտանգի ազդանշան ստանալու դեպքում անհրաժեշտ է սկսել տարհանումն առանց ժանանակ կորցնելու։
  •  Անհրաժեշտության դեպքում զանգահարե՛ք ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն։

Տեսանյութն՝ այստեղ

Leave a Comment