Արգենտինայի առաջնության 12-րդ տուրում «Բենֆիլդը» հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթել է «Տիգրեին»: Հյուրերի հաղթական գոլը 36-րդ րոպեին խփել է Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու Թոմաս Ադորյանը: Նա խաղացել է առանց փոխարինման ու գոլ խփել երկրորդ խաղում անընդմեջ:
Հիշեցնենք, որ Թոմաս Ադորյանն անցյալ տարի է նորամուտը նշել Հայաստանի հավաքականում, որի կազմում մասնակցել է երկու ընկերական հանդիպման։ Եղիշե Մելիքյանի նշանակումից հետո կիսապաշտպանը չի հրավիրվել ազգային թիմ։