Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում դպրոցական միասնական համազգեստ կրելու պահանջի շուրջ տեղի ունեցած միջադեպերի հետևանքով 37 մարդ է ձերբակալվել, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով երկրի ներքին գործերի նախարարությանը (ՆԳՆ)։
Ըստ ՆԳՆ-ի՝ մի խումբ անձինք դպրոցական համազգեստի պարտադիր կիրառման պատճառով կոնֆլիկտային իրավիճակներ են ստեղծել կրթության ոլորտի աշխատակիցների հետ, վնաս պատճառել պետական ուսումնական հաստատություններին և փորձել խոչընդոտել տրանսպորտի երթևեկությունն ու դպրոցների բնականոն աշխատանքը։
ՆԳՆ-ն հայտարարել է, որ ձեռնարկվող միջոցառումների նպատակն է ապահովել օրենսդրության պահանջների կատարումը, կանխել հասարակական կարգի խախտումները և պաշտպանել աշակերտների, ուսուցիչների ու մյուս քաղաքացիների անվտանգությունը։
