Բաքվում հոգեմետ նյութ ընդունած աշակերտուհին դպրոցում փորձել է ինքնասպանություն գործել

Բաքվի Սաբունչիի շրջանի Բաքիխանով գյուղի 12-ամյա բնակչուհի Մադինա Ռուսլան գիզի Նաբիևան այսօր ինքնասպանության փորձ է կատարել՝ ցատկելով թիվ 94 դպրոցի երկրորդ հարկից, որտեղ նա սովորում է։

APA-ի կողմից ստացված տեղեկությունների համաձայն՝ նրա պայուսակում հայտնաբերվել են հոգեմետ դեղամիջոցներ։

Տնօրենի խոսքով՝ վերջին մեկ ամսվա ընթացքում Մադինա Նաբիևայի համար դպրոց շտապօգնություն է կանչվել երեք կամ չորս անգամ։

Աղջկա կողմից ընկերոջը տրամադրված տեղեկությունների համաձայն՝ նրա հորեղբայրը սեպտեմբերի 10-ից 15-ը փորձել է բռնություն գործադրել նրա նկատմամբ։

Մադինա Նաբիևան ներկայումս բուժվում է Սաբունչիի բժշկական կենտրոնում. նրա վիճակը գնահատվում է միջին ծանրության։

Leave a Comment