«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը


ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը և խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանը հոկտեմբերի 12-ին հանդիպել են Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսի հետ:


Քննարկվել են երկկողմ հարաբերություններին ու տարբեր ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցեր։ Կարևորվել է նորընտիր խորհրդարանի հետ գործակցությունը։Աննա Գրիգորյանն իր դիտարկումներն է ներկայացրել Հայաստանում ժողովրդավարական իրավիճակի, դատական համակարգում առկա խնդիրների ու, իր խոսքով, քաղաքական դրդապատճառներով կալանավորման դեպքերի վերաբերյալ։


ԱԺ պատգամավորները նաև խոսել են խորհրդարանական ընտրություններից հետո տեղի ունեցած գործընթացներից։Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերութունների կարգավորմանը։ Վասիլիս Մարագոսը նշել է, որ ԵՄ-ն ակտիվ ներգրավվածություն ունի տարածաշրջանում և աջակցում է խաղաղության հաստատման գործընթացին։Խմբակցության ներկայացուցիչները կարևորել են Եվրոպական խորհրդարանի ընդունած բանաձևը, որով կոչ է արվում նաև անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում պահվող հայ բանտարկյալներին։


 Ազգային ժողով


 

















Կարդացել են
4 անգամ

Leave a Comment