Հայտնի են դարձել տնտեսագիտության Նոբելյան մրցանակի դափնեկիրները

Հայտնի են դարձել տնտեսագիտության Նոբելյան մրցանակի դափնեկիրները

Հայտնի են դարձել 2026 թվականի Ալֆրեդ Նոբելի հիշատակին նվիրված՝ Շվեդիայի պետական բանկի տնտեսագիտության մրցանակի դափնեկիրները, որը շնորհում է Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիայի Նոբելյան կոմիտեն։

Ինչպես հայտնում է Nobelprize.org-ը, 2026 թվականի մրցանակին արժանացել են Ռոբերտ Է. Հոլը և Մայքլ Վուդֆորդը։ Նրանք մրցանակի են արժանացել մակրոտնտեսական կայունացման միկրոտնտեսական հիմքերի ուսումնասիրության համար։

Հիշեցնենք, որ 2025 թվականին տնտեսագիտության ոլորտում մրցանակի դափնեկիրներ էին ճանաչվել Ջոել Մոկիրը, Ֆիլիպ Ագիոնը և Փիթեր Հոուիթը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment