Խաչանովը դուրս է եկել Rolex Shanghai Masters-ի 1/8 եզրափակիչ

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Շանհայում ընթացող Rolex Shanghai Masters մրցաշարում պայքարի մեջ ներգրավվելով երկրորդ շրջանից՝ պարտության է մատնել Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի ներկայացուցիչներին և դուրս է եկել 1/8 եզրափակիչ։ Այստեղ նա մրցելու է աշխարհի 9-րդ ռակետ ավստրալացի Ալեքս Դե Մինաուրի հետ։

Հիշեցնենք, որ Խաչանովը վերջին շրջանում դուրս էր եկել US Open-ի կիսաեզրափակիչ և զգալիորեն բարելավել դիրքը համաշխարհային դասակարգման աղյուսակում։

Leave a Comment